
Beatles-ի առաջին պայմանագիրը աճուրդի կհանվի Նյու Յորքում

Լիվերպուլյան The Beatles քառյակի առաջին պայմանագիրը սեպտեմբերին աճուրդի կհանվի Նյու Յորքի աճուրդում: Այս մասին հայտնում են բրիտանական ու ամերիկյան ԶԼՄ-ները:
«Հավանաբար, սա ամենակարևոր փաստաթղթերից է, որը վերաբերում է Beatles խմբին ու երբևէ աճուրդի հանված ամենակարևոր փաստաթուղթն է»,- հայտարարել է Heritage աճուրդի տան ներկայացուցիչ Դինա Հարմեյերը:
Պայմանագիրը ստորագրվել է 1961-ին Գերմանիայում նրանց ելույթի ժամանակ: Այն ստորագրվել է խմբի 4 մասնակիցների՝ Լենոնի, Մակ-Քարտնիի, Հարիսոնի ու Փիթ Բեսթի կողմից, ով այդ ժամանակ խմբի թմբկահարն էր:
Աճուրդը հաշվարկում է փաստաթղթի դիմաց ստանալ մոտ 150 հազար դոլար: