Բաժիններ՝

Եվրոպայում ներգաղթյալների թիվն անշեղորեն աճում է՝ հասնելով 107 500 մարդու

Ներգաղթյալների թիվը, որոնք գտնվում են Եվրամիության սահմանների մոտ, հուլիսին հասել է ռեկորդային՝ 107 500 մարդու, հաղորդում են ԵՄ ներկայացուցիչները:

Դա ամենաբարձր ցուցանիշն է 2008-ից ի վեր, երբ սկսվեց կատարվել հաշվարկը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միայն Գերմանիայում ներգաղթյալների թիվը, որ հավակնում է ստանալ քաղաքական ապաստան, այս տարվա արդյունքով կարող է կազմել է 750 հազար մարդ, ասվում է պաշտոնական կանխատեսումներում:

Ավելի վաղ գերմանական կառավարությունը հայտատուների հավանական թիվը համարում էր 450 հազարը:

ԵՄ իշխանությունները դժվարությամբ են հաղթահարում ներգաղթյալների հոսքը վերջին ամիսներին: Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա լուծել Կալեում հավաքված ներգաղթյալների խնդիրը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը կոչ է արել մյուս եվրոպական երկրներին սկսել ընդունել փախստականներին, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա ավելի լավ արդյունքի կհանգեցնի:
Գերմանիայում փախստականների համար կառուցվում են վրանային քաղաքներ կամ վերազինում են մարզասրահներ, սակայն սոցիալական լարվածությունը անշեղորեն աճում է՝ երկրի մի քանի շրջաններում արդեն բախումներ են գրանցվել տեղացիների ու ներգաղթյալների միջև:

Բացի Գերմանիայից, փախստականները մեծ թիվ են կազմում նաև Շվեդիայում: Ինչպես սպասվում է, այդ երկրում 2015թ. ապաստան կարող է խնդրել մինչև 80 հազար մարդ:

Փախստականների մեծ մասը եվրոպական երկրներ է գնում հիմնականում Սիրիայից: Տարեսկզբից Միջերկրական ծովով եվրոպական սահմանը հատել է ավելի քան 240 հազար ներգաղթյալ: Նրանք հիմնականում հասնում են Իտալիայի ու Հունաստանի ափեր, որտեղից էլ տեղափոխվում են այլ եվրոպական երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս