
ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի 20 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ը 2015 թվականին Վրաստանին կտրամադրի ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն «դաշնակիների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
Նշենք, որ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հանդիպել է իր վրացի գործընկերոջ՝ Թինաթին Խիդաշելիի հետ:
«Նախարար Քարտերը հաստատեց ԱՄՆ մտադրությունը՝ շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ, ներառյալ՝ ամենամյա երկկողմ ու բազմակողմ զորավարժություններն ու թրեյնինգները»,- ասել է Կուկը:
Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է Վրաստանի հետ համագործակցության զարգացման կուրսը Վրաստան-ՆԱՏՕ ձևաչափով:
Հիշեցնենք, որ վրացի նախարարի այցը ԱՄՆ սկսվել է օգոստոսի 15-ից: