10 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:10 07.09.2015 | Կողոպուտ կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել երեք անհայտ անձանց կողմից 1984 թ. ծնված Գենադի Թ.-ի և 1981 թ. ծնված Հայկանուշ Վ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու և վերջինիս պարանոցից ոսկյա շղթան ու պայուսակը, որի մեջ կար 150.000 դրամ, հափշտակելու մասին:

15:52 07.09.2015 | Արցախում զոհված Արմանը երեք երեխայի հայր էր

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:

15:48 07.09.2015 | Ինչպես է պոկվել ու ընկել բեռնատար վերելակը. news.am

«Նոր սարքել էին, չի շահագործվել ընդհանրապես: Ստուգում էին, տեսնեին՝ աշխատում ա նորմալ, թե չէ, որ ԱԻՆ կանչեին, իմանային՝ թույլ տալիս են աշխատացնել, թե չէ: Վերելակը 60 մետր բարձրություն ունի, տրոսը պոկվել ա 10-20 մետր բարձրության վրա: Մի մարդը թռել ա միջից, մյուսը չի հասցրել»:

15:31 07.09.2015 | Սեպտեմբերի 14-ից «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ՝ ցանկացած նախասիրության համար. Tert.am

«Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի համաձայն՝ սեպտեմբերի 14-ից սկսած «Արմենիա» հեռուստաընկերությունն սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:

15:30 07.09.2015 | Վրաստանի պատրիարքարանը համացանցում վրացական եկեղեցուն վերաբերող կադրերի վերաբերյալ իր բողոքն է հայտնել Ադրբեջանին

Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որոնք նկարահանվել են Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի Կուրմուխի տաճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

15:10 07.09.2015 | Պատահար՝ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:09 07.09.2015 | Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հետիոտնը մահացել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Զինովև Տիխոնովին:

15:06 07.09.2015 | Մենք պետք է երկարաժամկետ խաղաղություն հաստատենք հարևանների, հատկապես Ռուսաստանի հետ. Ղարիբաշվիլի

Թբիլիսիում անցկացվող միջազգային «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ: Անվտանգություն, տնտեսական հնարավորություններ, ազատություն ու մարդկային արժանապատվությունը ճակատամերձ երկրներում» համաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունների հաստատման մասին ու հայտարարել, որ Վրաստանը միշտ գործընկեր կլինի ԱՄՆ-ին ու Եվրոպային:

14:49 07.09.2015 | ԴԱԻՇ-ի ավելի քան 4 հազար զինյալ է ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա

ԴԱԻՇ-ի ավելի քան 4 հազար զինյալ է ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի գործակալի խոսքերը:

14:26 07.09.2015 | «Կիսաբաց լուսամուտներն» անդրադարձել է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությանը

Սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մասին հաղորդում է պատրաստել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Հաղորդման մեջ նրա մասին խոսում են ընկերներն ու ծանոթները:

14:23 07.09.2015 | Ջեյմս Ուորլիքը գրանցվել է Instagram-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել ու տեղեկացրել, որ միկրոբլոգի իր հետևորդները կարող են իրեն այսուհետ հետևել նաև Instagram միկրոբլոգում:

14:10 07.09.2015 | Անջեյ Կասպշիկը կժամանի Բաքու՝ քննարկելու սահմանին ստեղծված լարված վիճակը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը անհանգստացած է վերջին շրջանում սահմանում հաճախակի դարձաձ կրակի ռեժիմի խախտման դեպքերից և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում կորուստների թվի աճից:

14:08 07.09.2015 | Հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքում երեք զինծառայողների՝ վթարի հետևանքով մահվան դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:

13:50 07.09.2015 | Ահաբեկիչները բարձր գին կվճարեն իրենց արածի համար. Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք զինվորների սպանության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերաբերմունքն է արտահայտել ահաբեկչական գործողության նկատմամբ, որը սեպտեմբերի 6-ի գիշերն իրականացվել էր Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Ահաբեկչության հետևանքով սպանվել էին ու վիրավորվել բազմաթիվ զինվորներ:

13:49 07.09.2015 | Ի՞նչ է փոխանցել ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը

Oգոստոսի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։

13:39 07.09.2015 | Մանրամասներ՝ ձորն ընկած բեռնատար վերելակի դեպքից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):

13:23 07.09.2015 | Թուրքիայում ահաբեկչության հետևանքով 15 թուրք զինվոր է սպանվել

Անցած գիշեր Թուրքիայում ահաբեկչական գործողության հետևանքով բազմաթիվ թուրք զինվորներ են սպանվել ու վիրավորվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

13:18 07.09.2015 | Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ». Ermenihaber.am

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ:

13:08 07.09.2015 | Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ անվտանգության պատ է կառուցվում Հայաստանին սահմանակից Թովուզում՝ Այլիբեյլի գյուղը հայկական կողմի կրակոցներից պաշտպանելու նպատակով:

13:02 07.09.2015 | Արցախի մարտական հենակետում արտակարգ պատահարից մահացած զինծառայողը տան միակ երեխան էր. news.am

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արտակարգ պատահարի հետեւանքով սեպտեմբերի 6-ին մահացած զինծառայող Նարեկ Հարությունյանը տան միակ զավակն էր, մայրը նրան մենակ էր մեծացրել:

12:51 07.09.2015 | 79-ամյա Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ սիրուհու պատճառով ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո

Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կդառնա 80 տարեկան, պաշտոնապես ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է Dni.ru-ն: Ասում են՝ պատճառը դերասանի երիտասարդ ընկերուհին է:

12:38 07.09.2015 | «Զորավարժությունները նոր երևույթ էին, ոչ բոլորն էին պատրաստ ճիշտ գնահատել այն». հոգեբան

«Այստեղ երևաց թե՛ պետության ուժը, թե՛ հասարակության համախմբումը, թե՛ ժողովրդի հեգեբանական պատրաստվածությունը անցկացվող զորավարժություններին: Երբեմն ասում են, որ Հայաստանում մնացել է մի խեղճ, անկարող ժողովուրդ, ով կենսունակ է՝ թողել-գնացել է երկրից, և ահա այս զորավարժությունները ցույց տվին, որ կա մարտունակ մի ժողովուրդ, որը կարող է լուծել իր խնդիրները»:

12:31 07.09.2015 | ՖԱՖ-ը հրավիրում է միասնական երթի

FAF-ը խորհուրդ է տալիս գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով:

12:25 07.09.2015 | Սարգիս Հովսեփյանն անիմաստ և ծիծաղելի է համարում իր հրաժարականի մասին խոսակցությունները

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

12:22 07.09.2015 | Հայաստան-Դանիա. բուքմեյքերների կարծիքը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Դանիա հանդիպումը։

12:08 07.09.2015 | Գործարար Լևոն Հայրապետյանին նորից մեղադրանք է առաջադրվել. «Կոմերսանտ»

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին:

12:06 07.09.2015 | Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը ընկել է ձորը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):

11:59 07.09.2015 | Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

11:50 07.09.2015 | Ավստրիան խոստանում է փակել սահմանը փախստականների համար

Ավստրիան պլանավորում է աստիճանաբար չեղյալ հայտարարել սահմանը հատելու հատուկ պրոցեդուրան, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ նախօրեին կարողացել էին երկիր գալ Հունգարիայից, հայտարարել է դաշնային կանցլեր Վերներ Ֆայմենը:

11:35 07.09.2015 | Ամերիկյան հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի լրտեսել են Գաբրիել Գարսիա Մարկեսին

ԱՄՆ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի քան 2 տասնամյակ լրտեսել է ճանաչված կոլումբացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:

  • Page 780 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 775
  • 776
  • 777
  • 778
  • 779
  • 780
  • 781
  • 782
  • 783
  • 784
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը