Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճաքեր են առաջացել ավելի քան 200 տներում, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Շեքիի գործադիր իշխանւթյան ղեկավարի օգնական Զիյա Վելիևին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության վերաբերյալ՝ դատապարտելով շփման գծում քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները:
Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնեցին Տավուշի մարզ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը ժամանել է ԱՄՆ՝ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու ու կանգ է առել Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային ցանցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Ինչպես բազմաթիվ սիրիահայեր, Թովմասյանների ընտանիքն ապաստան է գտել Թուրքիայում, որտեղ 13 հոգանոց ընտանիքին հատկացրել էին փոքրիկ սենյակ, քանի որ տեղ չկար՝ ամեն օր փախստականների թիվը ավելանում էր:
Սեպտեմբերի 3-ին Սիրիայի հետ սահմանի մոտկայքում անհետացած թուրքական բանակի զինծառայողը պատանդ է վերցվել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«7:39 սկսած, մեր Արմանն է, ով երեկ զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս, հիշատակդ անմար իմ լավ ախպեր, կներես, որ վրեժդ մի օր ուշացումով ենք լուծելու»:
Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող Մերի Պոպովան օգոստոսի 19-ին դուրս էր եկել տնից և անհայտ կորել:
Արրմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում կատարվել է «Վրաստանի բանկի» թալանման փորձ՝ խաղալիք ատրճանակի օգնությամբ: Մարդը, ով փորձել է բանկ ներխուժել, տաք հետքերով ձերբակալվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ամերիկյան Սամոայում քաղաքում 76 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը, հայտնում է The Kathmandu Post-ը:
Սիրայի Էս-Սուվայդա քաղաքի ծայրամասում ականապատ ավտոմեքենաների երկու պայթյունների զոհ է դարձել 26 մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ երկրներում ներգաղթյալների ոչ հավասարաչափ բաշխումը շարունակում է մնալ եվրոպական միգրացիոն քաղաքականության ամենասուր հարցը:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ու արվարձաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 17 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ջաջուռի ոլորաններում, Վանաձորից Գյումրի ուղևորվող Կիա Ռիո մակնիշի ռուսական պետհամարանիշերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Անցած գիշեր և սեպտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր:
Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Նախագահ Պուտինը օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հույս է հայտնել, որ իր երկարամյա թիմակից ընկեր Ռայան Գիգզը կդառնա մանկունյանցիների գլխավոր մարզիչը:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 5,1%` հուլիսի 5,3%-ի դիմաց, այս մասին ասված է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Եղվարդի 1-ին մանկապարտեզի սաների, մանկապարտեզի աշխատակիցների և և նրանց հետ շփված մարդկանց շրջանում զանգվածային թունավորման գործով մեղադրվող բուժքույրը մեղավոր է ճանաչվել: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք 100 հազար դրամի չափով:
Կարևոր ցուցակ, որն արժե պահպանել և կարդալ, երբ ի հայտ են գալիս վատ տրամադրության առաջին ախտանիշերը: