Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ պայթել է գործարանի վառարաններից մեկը։
Ուրախ եմ հին ընկերներիս տեսնելու համար:
Թաիլանդի 63-ամյա թագաժառանգ Մահա Վաչիրալոնգկորմանի Գերմանիա կատարած այցը մեծ աղմուկ է բարձրացրել:
ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը հոդված է հրապարակել «Ջեյմսթաուն» հիմնադրամում, որն էլ ներկայացնում ենք ստորև:
Թուրքիան պետք է ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնի, որոնք կհաստատեն թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման անհրաժեշտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրի ձախողված ռազմական հեղաշրջման 11 հազար մասնակցի անձնագրեր:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։
Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցելու վերաբերյալ անցկացված հանրաքվեից հետո ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների թիվն աճել է` հասնելով 6200-ի:
Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել:
Պարզվում է, որ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր ամիս մի կլորիկ գումար է տալիս ՀՀ ԳՆ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին կամ նրան պատկանող «Հանարդ» ընկերությանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Քիչ առաջ դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութ շրջկենտրոնում՝ վարչակազմի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ:
Հաղորդվում է վիրավորների մասին:
Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երկկողմ տնտեսական ցուցանիշները բազմապատկելու ներուժ ունեն: Այսպես են մտածում երկու երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ երիտասարդների հետ:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է The Beatles խմբի անհայտ՝ It’s For You ձայնագրությունը:
Ինչո՞ւ Ֆաինան այդպես էլ չի ցանկանում կրել հարսի զգեստ և ի՞նչ պատասխան է տալու ապագա դստերը, թե ո՞ւր է իր հարսի զգեստով լուսանկարը:
Ներկայացնում ենք «Կարգին Հայկոյի» հարցազրույցը 1in.am-ին:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը ֆեյբուքյան իր էջում անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Պահակա-պարեկային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու հետևանքով ստեղծված իրավիճակին, գրել է:
Չինական Weibo սոցիալական ցանցում առաջին անգամ հրապարակվել են Apple ընկերության հերթական սմարտֆոնների նկարները՝ միացված էկրանով:
Ժամը 17-ն անց տասին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը:
Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային` ուղեկցությամբ Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի:
«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է նոր մրցաշրջանում ֆուտբոլիստների նախնական խաղային համարները:
Հուլիսի 21-ին, ժամը 2.15-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին, դեպի Ապարան ընթանալիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի ձախ կողնակ, դաշտամիջյան հատված և շրջվել:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոլիեթ քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա:
Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին գրանցել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք: