Թայվանի Թաոյուան քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ:
Ուղիղ հեռարձակում Խորենացի փողոցից. azatutyun.am:
Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը:
Ադրբեջանը մտադիր է երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 7 տարի:
Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել: Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ: Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ:
Ոստիկանական ուժերի կենտրոնացում Խորենացի փողոցի՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք տանող հատվածում. Ուղիղ միացում:
Հուլիսի 18-ին, ժամը 18.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պաղոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Աշխատանքի հրապարակ տանող հատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան (քարով բեռնված) կողաշրջվել է, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալի Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը:
Եվրամիության որևէ անդամերկիր չի առաջարկել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները` կապված երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում: Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է […]
Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հավատարիմ մնալ օրենքի գերակայության սկզբունքին ռազմական հեղաշրջման փորձի դեմ ուղղված գործողություններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս է եկել Ստամբուլում գտնվող իր նստավայրից:
Հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման արդյունքում վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը ծանր կայուն է:
Հուլիսի 18-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցում այրվում է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենա:
Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կփոխվեն:
Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձինք:
Հուլիսի 17-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին:
Հուլիսի 17-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորավան գյուղի 3-րդ փողոցի թիվ 3 տանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Էրեբունիում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Արթուր Վանոյանի լուսանկարը:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալբայ Ալի Յազիչիին:
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին արգելված է խաղերից հետ ընթրել ռեստորաններում կամ տանը:
Տեղեկացնում ենք, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում:
Մերուժան Տեր-Գուլանյանը առաջարկում է իրեն գերի վերցնել:
Մենք չենք ստացել ոչ մի պաշտոնական հարցում:
Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը ձերբակալվել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակումը:
Իտալացին դարձել է Քլինթ Դեմփսիից ավելի հայտնի: