Առաջին անգամ հրապարակվել են միացված iPhone 7-ի նկարները
Չինական Weibo սոցիալական ցանցում առաջին անգամ հրապարակվել են Apple ընկերության հերթական սմարտֆոնների նկարները՝ միացված էկրանով: Մասնագետները նշում են, որ սա հենց iPhone 7-ն է, այլ ոչ՝ Plus կամ Pro տարբերակները: 
Նկարներից պարզ է դառնում, որ iPhone 7-ի դիզայնն ավելի ամբողջական է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիզայնով նոր սմարտֆոնը շատ չի տարբերվի iPhone 6-ից: 
Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ հաստատվում է այն վարկածը, ըստ որի՝ նոր սմարտֆոնը չի ունենա ականջակալների միացման ստանդարտ անցքը: Ավելի մեծ է նաև նոր սմարտֆոնի տեսախցիկը: 
Լուսանկարներում միացված էկրանով սմարտֆոնը iPhone 6s-ն է: Ըստ վերլուծաբանների՝ այս սմարտֆոնի ինտերֆեյսը ոչնչով չի տարբերվում iPhone 7-ինից: 
Սիրարփի Աղաբաբյան

