
Թաիլանդի արքայազնը Գերմանիա է ժամանել պուդելի հետ և սպիտակ կարճ վերնաշապիկով

Թաիլանդի 63-ամյա թագաժառանգ Մահա Վաչիրալոնգկորմանի Գերմանիա կատարած այցը մեծ աղմուկ է բարձրացրել: Սպիտակ կարճ վերնաշապիկով, սանդալներով և ցած իջեցված ջինսե տաբատով արքայազնը ուժեղ տպավորություն է գործել մամուլի վրա:
Արքայազնը ինքնաթիռից իջել է՝ ձեռքերում պահելով պուդել ցեղատեսակի սպիտակ շանը: Կարճ վերնաշապիկը մերկացնում էր նրա դաջվածքը: Մահային ուղեկցել է նրա կինը:
Ըստ գերմանացի թղթակիցների տեղեկության՝ Մահան Բավարիա է ժամանել Ստանբերգ լճի ափին գտնվող առանձնատունը կնոջը ցույց տալու համար: 10.000.000 եվրո արժողությամբ առանձնատունը թագաժառանգը նվիրել է կնոջը: