
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո երկրում հանցագործությունների թիվն աճել է

Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցելու վերաբերյալ անցկացված հանրաքվեից հետո ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների թիվն աճել է` հասնելով 6200-ի: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Ամենահաճախ հանդիպող խախտումներից են հարձակումները, բանավոր վիրավորանքները եւ այլն: Տուժողները հիմնականում Արեւելյան Եվրոպայից եկածներն են եւ մուսուլմանները: Հուլիսի առաջին երկու շաբաթներին գրանցվել են նման խախտումների 3001 դեպքեր, ինչը 20%-ով ավելի բարձր է նախորդ տարվա այս ժամակահատվածի ցուցանշից:
Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին: