ՌԴ ԱԳՆ-ն պատասխանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է մեկնաբանություն՝ կապված Եվրոպական միության պատվիրակության՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածած հայտարարության հետ, որում մասնավորապես ասվում է. «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մեր կողմից գնահատականներ են տրվել մասնավորապես այն դրամատիկ իրավիճակի հետ կապված, որը ստեղծվել է Երևանում:

Ուշադրություն ենք դարձրել այդ առիթով Հայաստանում ԵՄ ներկայացուցչության հայտարարությանը, որը համաձայնեցվել է երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Զարմանալիորեն, այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր ակցիաների ուղղակի և հստակ դատապարտման համար՝ զինված հարձակում ոստիկանության ստորաբաժանման վրա, ոստիկանի սպանություն, պատանդառություն:

Դրա փոխարեն նկատելի շեշտադրություն կա իշխանությունների նկատմամբ պահանջների վրա՝ «հարգել համաչափության սկզբունքը» և «հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ»:
Դժվար է ազատվել զգացումից, որ ԵՄ դիվանագետները բացահայտ օգնում են Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «տարուբերել» ներքաղաքական իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031