
Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել է նախկին թիմակիցների հետ

Այսօր տեղի ունեցավ ընկերական հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև, որն ավարտվեց Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթանակով (4:1):
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել նախկին թիմակիցների հետ և գրել է.
«Ուրախ չեմ, քանի որ մենք պարտվեցինք: Վստահ եմ, որ գնալով ավելի ուժեղ կդառնանք: Սակայն անկախ արդյունքից, ես ուրախ եմ հին ընկերներիս տեսնելու համար»: