Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել գրեթե 11 հազար անձնագիր

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրի ձախողված ռազմական հեղաշրջման 11 հազար մասնակցի անձնագրեր:

«Այսօրվա դրությամբ մենք չեղյալ ենք հայտարարել 10 հազար 865 մարդու անձնագիր»,- հայտարարել է Ալան թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի քաղաքացու անձնագիրը հաստատում է մարդու ինքնությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ ուղևորություններ կատարելիս:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին երկրի բոլոր պետծառայողների ելքը արտերկիր սահմանափակելու մասին:

ԶԼՄ-ները հայտնել էին, որ կանաչ (ծառայողական) անձնագրեր ունեցողները պետք է ներկայացնեն աշխատանքի վայրից գրություն աշխատավայրից ու ուղևորության ժամկետների մասին տեղեկանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս