Բաժիններ՝

Վրաստանում կկառուցվի պողպատի մետալուրգիական գործարան

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախօրեին կայացել է գերատեսչության փոխղեկավար Դավիթ Ջալագանիի և Posco-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ փոխնախագահ Ջին-Սիկ Չոյի գլխավորությամբ, տեղեկացնում է geomigrant.com-ը:

Հանդիպման ընթացքում կորեական ընկերության ներկայացուցիչները վրացական կողմին ծանոթացրել են նախագծի դետալների հետ, որը նպաստելու է երկրում մետալուրգիական ինդուստրիայի զարգացմանը:

Հարավկորեական Posco-ն մտադիր է Վրաստանում կառուցել տարեկան 1 մլն տոննա հզորությամբ պողպատի մետալուրգիական գործարան:

Պողպատի արտադրողների համաշխարհային ասոցիացիայի տվյալներով (World Steel Association, Worldsteel)՝ 2015թ. Posco-ն ներառվել է պողպատարտադրողների խոշորագույն հնգյակի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս