
«Թուրքիան պետք է ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնի Գյուլենի արտահանձնման համար». Օբամա

Թուրքիան պետք է ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնի, որոնք կհաստատեն թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման անհրաժեշտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Թուրքիայի նախագահն ու կառավարությունը վստահ են, որ պարոն Գյուլենը, որը գտնվում է օրինական հիմունքներով Փենսիլվանիա նահանգում, ինչ-որ ձևով առնչություն ունի կատարված հեղաշրջմանը: Ես ասել եմ նախագահ Թայիփ Էրդողանին, որ նրանք պետք է ներկայացնեն մեզ ապացույցներ պարոն Գյուլենի կամ դեմ»,- ասել է Օբաման Սպիտակ տանը՝ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ մամուլի ասուլիսին:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ արտահանձնման մասին որոշումը ինքը չի կայացնում, դա վերաբերում է ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու դատարաններին: