Բաժիններ՝

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ կսկսվեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացինախապես սահմանված և հետագայում շտկված ժամկետները՝ հանձնաժողովը քննարկվել է հայեցակարգի նախագիծը հանրային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնելու միջոցառումների կազմակերպչական ու տեխնիկական հարցերը:

Մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակացույցի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031