
Մյունխենում զոհվել է 15 մարդ

Ինչպես արդեն հաղորդել էինք, Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել: Հրաձգության հետևանքով զոհվել է 15 մարդ, գրում է РИА Новости-ն` հղում կատարելով Abendzeitung Muenchen թերթին:
Մյունխենի ոստիկանությունը այժմ խոշորամասշտաբ գործողություն է իրականացնում առեւտրի կենտրոնում` հրահանգելով բնակիչներին խուսափել այդ շրջանից: