Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն՝ արտահանման ծավալները դեկտեմբերին ամսվա կտրվածքով նվազել են 1.8%-ով։
ԿԳ նախարարի հրամանով Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել։
Ժամը 20:30 սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանն ու տեսուչ Տիգրան Աբրոյանը Ռուբինյանց փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Ռուբինյանց փողոցից դեպի Գայի պողոտան ընկած ճանապարհահատվածի կամրջի վրա մի տղամարդ փորձում է կամրջից իրեն ցած նետել:
«Հայ հայ հայ հայ, ձայնագրություններ եթե ունեք, փաստով էդ անվանական բերեք, թող ասեն՝ փող են տվել, մենք էլ Ձեզ միանանք ու անենք, խնդիր չկա բերեք պատժենք, ոչ մեկին չենք ներելու, ոչ մի, բացարձակապես ոչ մի օրինախախտի չենք ներելու, խնդիր չեմ տեսնում»:
Չելյաբինսկի շրջանում երկնաքարի անկման պատճառած նյութական վնասը կգերազանցի 1 միլիարդ ռուբլին։
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանն ընդունեց Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի և Թուրքիայի լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրք լրագրողներին:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այսօր հավաքում է քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի տեղի շտաբերի ղեկավարներին` ընտրակաշառքների համար հատկացվող գումարները բաշխելու համար:
Ներկայացնում ենք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրաց բարոյական կերպարը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ 18.02.13թ., ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:
Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները` ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված առաջացած դժվարությունների վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի (ԵՀԱՀՀ) շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ:
Տեռորի միջոցով հավաքում են բոլորին և ստիպում, որ մարդիկ իրենց ընտանիքի անդամների բոլոր տվյալները տան և ներկայացնեն ծառայության պետին, այլապես բոլորին ասում են` դիմում կգրեք և դուրս կգաք աշխատանքից:
Փետրվարի 15-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետության որոշ լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացվում է «Իրավունքի և Ազատության» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանի` իրականությանը ոչ լիովին համապատասխանող հայտարարությունները, որոնցից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ըստ էության խոչընդոտում է նրա կողմից` խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարմանը:
7 կրակոց է արձակել Գագիկ Կ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինիս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության հետ, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն` փետրվարի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ին Ռուսաստանի Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Կուրգանի մարզերում, ինչպես նաև Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում գրանցվել է մթնոլորտի ստորին շերտերի ակտիվություն, որի հետևանքով տեղի են ունեցել լույսի բռնկումներ, ձայնային ու հարվածային ալիքներ։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է թագուհի Եղիսաբեթ 2-րդը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 76-ամյա Յուրիկ Մարտիրոսյանը Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք Դավթաշենի գերեզմանատանը հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանի քարերն են պոկել և շրջել և այնտեղից գողացել ծաղկամանները:
YouTube-ում հայտնվել է ականատեսների կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե կրկեսային ներկայացման ժամանակ առյուծները ինչպես են փորձում հոշոտել վարժեցնողին։
Շինարարական աշխատանքների իրականացման և բժշկական սարքվորումների ձեռք բերման նպատակով 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված մրցույթների արդյունքներով կնքվել է տասնյոթ պայմանագիր:
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
«Հունդայի» վարորդի վնասի փոխհատուցումը կատարվելու է «Դաֆֆ» մակնիշի բեռնատարի ապահովագրական ընկերության կողմից:
Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել։
Այդ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2001 թվականից, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից:
Չնայած մի շարք խոհարարներ աշխատում են առավելագույնս ստերիլ պատրաստել իրենց առաջարկած ճաշատեսակները, Տոկիոյում ֆրանսիական ռեստորանի աշխատակիցներն իրենց հաճախորդներին առաջարկում են հողից պատրաստած կերակուրներ:
Զննությամբ, տնից հայտնաբերվել են դեղահաբեր, ներարկիչներ, սոդա և բենզինով տարա:
«Հայաստանի քաղաքացիություն ունի, գրանցված ա, նույնն էլ Սամվելի համար կարող եմ ասել։ Դա մեզ էլ ա շատ զարմացրել, թե ինչու՞ ոչ լեգալ, մարդը ունի տուն և գրանցում, էլ անլեգալը ո՞րն ա»։
«Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության և նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որևէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին և ՀԱԿ–ի դեմ»
«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետև ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է»:
«Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին»։