Բաժիններ՝

Ընտրություններ` ականապատ լեգիտիմությամբ. մամուլ

«Փետրվարի 18-ին տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրությունները։ ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու առաջադրված 7 թեկնածուների միջև։ Այս ընտրությունները, սակայն, ընթանալու են աննախադեպ պայմաններում, նորանկախ Հայաստանի 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկրի հիմնական քաղաքական ուժերը բոյկոտել են ընտրությունները՝ չառաջադրելով թեկնածու և չսատարելով որևէ մեկին։

Եվ իրենց այս քայլով այդ ուժերը, ըստ էության, ականապատել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։ Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում, որովհետև հասարակությունը, այնուամենայնիվ հիսաթափված է՝ իմանալով որ ում էլ ընտրի`նախագահի պաշտոնին հայտնվելու է նախանշված թեկնածուն։ Ավաղ, բայց սա է իրականությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728