
Չելյաբինսկի երկնաքարի հասցրած վնասը գերազանցում է 1 միլիարդ ռուբլին

Չելյաբինսկի շրջանում երկնաքարի անկման պատճառած նյութական վնասը կգերազանցի 1 միլիարդ ռուբլին։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այդ մասին այսօր հայտարարել է երկրամասի ղեկավար Միխայիլ Յուրևիչը։ Վերջինիս խոսքերով, ամենից շատ տուժել է «Уральская молния» կոչվող սառցե պալատը. վնասվել են այդ կառույցի հիմքի կոնստրուկցիաները։ Միայն պալատին հասցված վնասը գնահատվում է 200 միլիոն ռուբլի։