
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փետրվարի 15-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: