
Գծերը «նայողների» առաջարկը` վարորդներին. մամուլ

«Երեկ Երևանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին և առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Փոխարենը վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին, մեկ օրով, ազատել գծատերերին տրվող օրավարձից: Այս մասին «Հրապարակին» պատմեց թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկը, որը, հասկանալի պատճառներով, խնդրեց չհրապարակել իր անունը»: