Բաժիններ՝

Եվրոյի գոտում առևտրի ծավալները նվազում են

Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն՝ արտահանման ծավալները դեկտեմբերին ամսվա կտրվածքով  նվազել են 1.8%-ով։ Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ եվրոյի գոտու ընկերությունները դեռևս լուրջ դժվարություններ ունեն՝ կապված համաշխարհային տնտեսության ոչ լավ վիճակի հետ։

Ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 3%-ով, ինչը պայմանավորված է տարածաշրջանում ներքին թույլ պահանջարկով։ Տնային տնտեսությունների մեծ մասի տնօրինվող եկամուտը նվազել է՝ էներգակիրների և սննդամթերքի թանկացման արդյունքում։ Սպառողները նաև խուսափել են լրացուցիչ ծախսերից, քանի որ մտահոգություններ ունեն երկրի տնտեսության հեռանկարների առումով։

Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ ԵՄ առևտրային դիրքերը բարելավվում են, քանի որ արտահանման անկման տեմպն ավելի ցածր է, քան ներմուծման անկումը։ Եվրամիության արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը դեկտեմբերին կազմել է 12 միլիարդ եվրո։ Ամսական կտրվածքով դա ամենաբարձր ցուցանիշն է՝ 1999 թվականից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս