
Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի սկանդալային թռիչքը

Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերը` ռեփեր Քայնե Ուեսթը, խախտել են ԱՄՆ օրենքը: Ինչպես հաղորդում է people.com կայքը, զույգը փորձել է խուսափել անվտանգության հսկողությունից Քենեդի միջազգային օդանավակայանում: Աստղային զույգի պատճառով դեպի Լոս-ԱՆջելես թռիչքը հետաձգվել է շուրջ 1,5 ժամով:
Քարդաշյանն ու Ուեսթը առանց անվտանգության հսկողություն անցելու բարձրացել են ինքնաթիռ: Իմանալով խախտման մասին` ավիաընկերության աշխատակիցները նրանց դուրս են բերել ինքնաթիռից: Օրինախախտ զույգը ստիպված է եղել անցնել բոլոր ընթացակարգերը: