«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայության արձագանքը

Կուսակցության կանոնադրական պահանջները խախտելու, կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը անտեսելու, կուսակցությանը և կուսակցության նախագահին վարկաբեկելու և պատվերով կուսակցությունը կազմաքանդելու փորձ կատարելու համար կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը, 15 փետրվարի 2013թ. հրավիրված մամլո ասուլիսում, հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու, կուսակցության նախագահին վարկաբեկելու հերթական պատվերն է կատարել:

Նա հայտարարել է, թե իբր  կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված գործարքների ու գումարների մասին, մասնավորապես. «Որպես կուսակցության քաղխորհրդի անդամ՝ ես բացարձակապես այս գործարքներից տեղյակ չեմ եղել: Ո՛չ ես, ո՛չ քաղխորհրդի մեկ այլ անդամ չի տեսել հաշվետվություն, որտեղ գրված է, թե 21 միլիոնը որտեղ է ծախսվել… »:  Ներկայացնում ենք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրաց բարոյական կերպարը:

Ե’վ Ղ.Մեհրաբյանը, և’ Պ.Գևորգյանը նաև իրենց ստորագրությամբ որոշել են կուսակցության վարձակալած տարածքը ենթավարձակալությամբ տրամադրելու ՀՀ ՍԱՊՀ Արաբկիրի տարածքային կենտրոնին (հավելված 1) և իրենց ստորագրությամբ հաստատել են կուսակցության ֆինանսական հաշվետվությունները (հավելված 2, 3):

Հ.Գ.-1. Իրենց պատվիրատուի կողմից թիրախ ընտրված կուսակցության նախագահ Պ.Մակեյանի ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերում բացակայում է, քանի որ նա ազատազրկված էր:

Հ.Գ.-2. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը այսուհետև չի արձագանքելու հաճախորդների կեղծիքներին ու զրպարտանքներին:

«ԺողովրդավարականՀայրենիք» կուսակցության  լրատվականծառայություն    

15.02.2013թ.

Havelvac 1

 

Havelvac 2

Havelvac 3

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս