ՀՀ ոստիկանության էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Համեմատության համար ասենք, որ 2012 թ. կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք:
Ժամը 20:27-ի դրությամբ «iditord.org» կայքում գրանցվել է ընտրախախտումների 311 հաղորդագրություն:
Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ երեխա է ընկել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցության առաջին ամփոփ` նախնական տվյալները:
«Վաղը չէ մյուս օրը քեֆի ենք, քաղաքից դուրս, այդ ցուցակներն էին: Գառի միս` 5 կիլո, ուզո՞ւմ ես»:
Արարատի մարզի 17/05 տեղամասում կատարված լցոնման դեպքին արդեն անդրադարձել ենք: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ Նարինե Էսմայելը մեր թղթակցի հետ զրույցում պնդել են, որ 25-30 երիտասարդներ են մուտք գործել տեղամաս ու 300-500 քվեաթերթիկ լցրել քվեատուփի մեջ:
«Սերժ Սարգսյանը 32%-ից ցածր կլիներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 58%-ից հաստատ բարձր»:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հարցում է ուղարկվել ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբ` հրապարակված տեղեկության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու համար:
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 1 շենքի տանիքը:
Դժվար չէ ենթադրել, թե քվեատուփերը բացելուց հետո հանձնաժողովների անդամները ինչ «գոհարների» են հայտնաբերելու։
Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Նիկոլայ Առուստամյանը հայտնեց նաև, որ քվեարկությանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Աբովյան», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձինք:
The Gallup Organization-ի կողմից փետրվարի 18-ին ողջ հանրապետության տարածքում անցկացված exit-poll-ի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ստանալով հարցվածների 58 տոկոսի քվեն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, նախատեսում է հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ…
Ըստ տեղեկությունների, Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի անդամների հետ վիճաբանել է այն պատճառով, որ IPhone-ով մի քանի դիտորդներ, ցուցակների գլխավերևում կանգնած, հսկել ու տեղեկություններ են հաղորդել քվեարկության եկած մարդկանց մասին:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նույնպես կատարեց իր քաղացիական պարտքը:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղից Սարգիս Խաչատրյանը ժամը 10:37-ին տեղեկացրեց, որ գյուղապետը դրսում գյուղացիներին 5000-ական դրամ է բաժանում՝ քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Սահակ Մինասյանի եւ Կարլեն Աբրահամյանի ներկայությամբ: Խնդրում է շտապ ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց:
Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն:
Կարելի է կարծել, որ նման հանդարտության պատճառը ՀՀԿ-ականների չափից ավելի վստահությունն է իրենց թեկնածուի հաղթանակի նկատմամբ:
Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր:
«Բոլորը հավաքում, բերում ու կեղծում են: Տանում են փողերը բաժանում են, անձնագրերի համարները վերցնում են: էրեբունի մասիվում էլ են բաժանում: Մեքենաներով էլ են բերում մարդկանց անձնագրերի համարները վերցնում են և ուղեկցում ընտրատեղամաս, խայտառակություն է»,- ասում է Շուրա Մկրտչյանը
Երևանի 7/21 տեղամասում ժամը 18։00-ի դրությամբ 1930 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 956 ընտրող։
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրության քվեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 259 հազար 374 ընտրող կամ ընտրողների 49,81 տոկոսը:
Ժամեր առաջ, 83 տարեկանում կյանքից հեռացավ պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը, ով հանդիսանում է հայ վիրաբուժության հենասյուներից մեկը:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել:
Ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Երևանի 7/35 տեղամասում ժամը 17։00-ի դրությամբ գրանցված 1690 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 710-ը։
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ից 18-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից: