Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները փետրվարի 18-ի 08:00-18:00 միջակայքում
1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:
2. Վանաձորի 29/4 ընտրատեղամասում ընտրողների ցուցակներն այնքան բարձր են փակցված, որ մարդիկ չեն կարողանում նայել դրանք:
3. Մի քաղաքացի հայտնեց, որ 4-րդ գյուղում դպրոցներից մեկում Սամվել Ալեքսանյանը հավաքել է երկու մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին եւ յուրաքանչյուրին 25.000 ընտրակաշառք տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
4. Էրեբունուց մի քաղաքացի ահազանգեց, որ Սերժ Սարգսյանի համար դռնեդուռ ընտրակաշառք է բաժանվում:
5. Լոռու մարզի Կաթնառատ գյուղում 5000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
6. Լոռու մարզի Ագարակ գյուղի (Ստեփանավանի շրջակայքում) 32/39 ընտրատեղամասից, որտեղ գրանցված 960 ընտրողից 300-ը բացակայում է հանրապետությունից, ահազանգ ստացվեց, որ գյուղապետին հանձնարարված է բացակայող բոլոր քաղաքացիների ձայները «բաշխել» Սերժ Սարգսյանի օգտին:
7. Երեւանի Զոհրապի 22 հասցեից Յուրի Ղրխիկյանը հաղորդեց, որ իր որդին` Ղրխիկյան Արան արդեն 7 տարի, իսկ եղբայրը` Ղրխիկյան Թորոսը, արդեն 14 տարի ՌԴ քաղաքացիներ են եւ դուրս են եկել Զոհրապի 22 հասցեի գրանցումից: Սակայն չեն հանվել ընտրացուցակներից:
8. Տաշիրի 32/5 տեղամասում ՏԸՀ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Պալությանն արձանագրել է լցոնման փաստ:
9. 3-րդ մասի Արտաշեսյան 48 շենքի առաջին մուտքից Աշոտ Արեւշատյանը, ինչ-որ ցուցակներ ձեռքին, շրջում է շենքերով եւ ընտրակաշառք է բաժանում:
10. Քարաձորի գյուղապետ Արայիկ Մատինյանը՝ մտնելով գյուղում տեղակայված 29/24 ընտրատեղամաս՝ որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ, հովանավորում է լցոնումը եւ ուղղորդված քվեարկությունը, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կատարել հանձնաժողովի անդամի` խախտումների փաստերը գրանցամատյանում արձանագրելու պահանջը:
11. Միքայել Նշանյանը (հեռ. 077-060612) ժամը 10:15-ին զանգով տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Աճառյանի անվան դպրոցի (Հերացի փողոց) ընտրատեղամասի առջեւ կանգնած էին առանց պետհամարանիշի 2 կասկածելի երթուղային տաքսիներ:
12. Մյասնիկ Գրիգորի Սաֆարյանը (հեռ. 010-42-95-85) ժամը 10:30-ին հեռախոսով տեղեկացրեց, որ 12/23 տեղամասում գրանցված՝ Շիրակի 54, բն. 43-ի բնակիչներ Գագիկ Անդրանիկի Դավթյանը, Տիգրան Գագիկի Դավթյանը եւ Ալիսա Հովակիմյանը 10 տարի է, ինչ Հայաստանում չեն, սակայն ցուցակի մեջ կան:
13. Շիրակի մարզի Հոռոմ գյուղից Սարգիս Խաչատրյանը ժամը 10:37-ին տեղեկացրեց, որ գյուղապետը դրսում գյուղացիներին 5000-ական դրամ է բաժանում՝ քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Սահակ Մինասյանի եւ Կարլեն Աբրահամյանի ներկայությամբ: Խնդրում է շտապ ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց:
14. Խաչատուր Խաչատրյանը (հեռ. 095-917202, 093-917251) ժամը 11:17-ին զանգահարեց՝ տեղեկացնելով, որ Օշական գյուղից Երեւանի թիվ 97 մանկապարտեզում տեղակայված 8/11 ընտրատեղամաս մարդիկ են բերում, ովքեր լրացուցիչ ցուցակով քվեարկում են: Նույն անձինք քվեարկելու են նաեւ Օշականում:
15. Տիգրան անունով քաղաքացին Շենգավիթից ժամը 11:30-ին տեղեկացրեց, որ անձնագրի էջից կնիքի թանաքը րոպեներ անց անհետացել է:
16. Մի քաղաքացի, չցանկանալով ներկայանալ, ժամը 12:44-ին հայտնեց, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղում ոմն պաշտոնյա պարտադրում է բաց քվեարկություն կատարել: Նախօրդ օրը, ըստ նրա, գյուղում ընտրակաշառք էր բաժանվել` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց:
17. Մի ծնող ժամը 11:25-ին ահազանգեց, որ Արաբկիրի Վրացական փողոցում գտնվող թիվ 23 մանկապարտեզի դաստիարակներին հավաքել են Արաբկիրի թաղապետարանում եւ բաց չեն թողնում՝ մինչեւ նրանք չապահովեն, որ մանկապարտեզի սաների ծնողները գնան քվեարկության եւ ձայն տան Սերժ Սարգսյանի օգտին:
18. Նորակերտ գյուղի 19/41 ընտրատեղամասում գյուղապետն ապօրինաբար գտնվում է ընտրատեղամասում եւ ստիպում է գյուղացիներին կատարել բաց քվեարկություն:
19. 3/19 ընտրատեղամասում՝ «Արագած» ֆաբրիկա, լարված մթնոլորտ է, 15-ից ավելի մարդիկ են կուտակվել տեղամասի ներսում, ինչպես նաեւ տեղամասի առջեւ:
20. Ինեսա Պետրոսյանը ժամը 12:30-ին ահազանգեց, որ իր անձնագրում քվեարկությունից հետո դրված կնիքը մեկ ժամվա մեջ ցնդել է:
21. Քաղաքացի Աբգար Սարգսյանը հայտնեց, որ 9/18 ընտրատեղամասի ցուցակներում կան, բայց երկրից բացակայում են Արկադի եւ Նելի Բաբլումյանները, Սուսաննա Պետրոսյանը, ովքեր գրանցված են Սարյան 29, բն. 60-ում:
22. Հ/Ա թաղամասի 7/13 ընտրատեղամասից Էդգար Պողոսյանը տեղեկացրեց, որ անհայտ անձը տեղամաս է բերել 10-12 հոգու՝ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու համար:
23. Վերին Գետաշենի գյուղապետ Արտուշ Ղուկասյանը ներկա է ընտրատեղամասում եւ ստիպում է գյուղացիներին բաց քվեարկություն իրականացնել: Նախորդ օրը գյուղում բաժանվել էր ընտրակաշառք:
24. Կապանի 38/12 ընտրատեղամասում լարված մթնոլորտ է, արձանագրվել են արգելված թվով քաղաքացիների կուտակումներ տեղամասի ներսում եւ դիմացը, կա տեղեկություն, որ լցոնում է պատրաստվում: Տեղամաս են մեկնել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Առավոտի» լրագրող Մերի Սողոմոնյանը:
25. 4/13 ընտրատեղամասում Արաբկիրի 37 փողոցից քաղաքացի Վահագն Սմբատյանը քվեախցիկից դուրս գալուց անմիջապես հետո հանձնաժողովի «Ժառանգության» անդամն այդտեղ հայտնաբերել է քվեաթերթիկի համար նախատեսված դատարկ ծրար: Հանձնաժողովականը պարզել է, որ այդ քաղաքացին ՀՀԿ անդամ է եւ այլ քաղաքացու հետ երկրորդ անգամ էր եկել քվեարկելու:
26. Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ Նոր Նորքի 3/33 ընտրատեղամաս են ներկայացել Ս.Սարգսյանի 2 վստահված անձինք, որոնցից մեկին ոստիկանների օգնությամբ հաջողվել է դուրս հանել:
27. Աբգար Սարգսյանը հայտնեց, որ Ամիրյան 24/7 ընտրատեղամասում գրանցված են, այսպես կոչված, «մեռած հոգիներ»՝ Կարեն Ղազարյան, Նարինե Սահակյան եւ Միքայել Ավետիսյան:
28. Սարի թաղի թիվ 47 դպրոցում տեղակայված 13/4 ընտրատեղամասից Արամ Մարտիրոսյանը հայտնեց, որ 2 ընտրող էին ներկայացել քվեարկելու, սակայն նրանց անվան դիմաց արդեն ստորագրություններ կային: Այդ մասին արձանագրություն է կազմվում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի կողմից:
29. Աշոտ Սարգսյանի ահազանգմամբ՝ 3-րդ թաղամասի 5/10 ընտրատեղամաս ժամանած մի խումբ մարդիկ խանգարում են ընտրողներին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձին թույլ չեն տալիս արձանագրություն կազմել:
30. Խարբերդի 16/41 ընտրատեղամասում ուղղորդված բաց քվեարկություն է գնում, նույն մարդն ուղեկցում է բազմաթիվ ընտրողների:
31. Նարինե Վարդումյանը հայտնեց, որ արդեն 2-րդ անգամ 8/9 ընտրատեղամաս քվեարկության են բերում մի խումբ մարդկանց՝ լրացուցիչ ցուցակներով:
32. Աշտարակի Նազրվան եւ Օհանյան գյուղերում գյուղապետերն ու նրանց մարդիկ ընտրողներին ստիպում են քվեարկել Ս.Սարգսյանի օգտին:
33. Քաղաքացի Ասատուր Պապյանի վկայությամբ՝ Զովունի գյուղի գյուղապետը եւ նրա մարդիկ ընտրողներին ստիպում են բաց քվեարկել Ս.Սարգսյանի օգտին:
34. Արմեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ մարդկանց վախեցնելով՝ բաց քվեարկության են դրդում նաեւ Վարդենիսի Աղբյուրաձոր գյուղում:
35. Երեւանի 9/20 ընտրատեղամասից Մաշտոցի 20, բն. 46-ի բնակիչ Հասմիկ Բադալյանը, ով հրաժարվել է քաղաքացիությունից, գրանցված է ցուցակում:
Ժ. 8:40
36. 9/18 ընտրատեղամասից զանգեց Աբգար Սարգսյանը եւ հայտնեց, որ Մաշտոցի պող. 15/120-ի բնակչուհի Թամարա Հովակիմի Հարությունյանը 12 տարի է, ինչ դուրս է եկել գրանցումից, սակայն ցուցակում նրա անունը պահպանվում
(նկարել են ժ. 8:25)
37. Ներկայանալ չցանկացած քաղաքացին հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում բաց քվեարկություն է տեղի ունենում:
Հեռ. 077.60.37.88
38. Արմեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ Վարդենիսի Աղբյուրաձոր գյուղում մարդկանց վախեցնելով, բաց քվեարկություն են անցկացնում:
39. Քաղաքացին՝ չցանկանալով ներկայանալ, ահազանգեց, որ Լուռու մարզի Սարամեջ գյուղում քվեարկելուց առաջ բնակիչները հերթով մտնում են գյուղապետի աշխատասենյակ, ստանում 5000 դրամ ընտրակաշառք, հետո գնում քվեարկելու:
40. 4/22 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Հովհաննիսյանի վկայությամբ՝ Արծրունու փողոցից մարդկանց բերում են քվեարկելու համար: Նրա ասելով՝ Արծրունու փողոցում է տեղավորված Ս.Սարգսյանի շտաբը:
41. Շիրակի մարզի Նոր կյանք գյուղից անունը հրապարակել չցանկացած անձը հայտնեց, որ ընտրակաշառք են բաժանում եւ վերցնում քվեարկած անձանց անձնագրերը, որպեսզի կրկնակի քվեարկություն անցկացնեն:
42. Պուշկինի 3 Ա հասցեում տեղակայված 10/24 ընտրատեղամասից Աննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը հեռախոսով զանգում է տարբեր մարդկանց եւ հրավիրում քվեարկության:
43. Ներկայանալ չցանկացող քաղաքացին հայտնեց, որ Արաբկիրի թիվ 149 դպրոցում տեղակայված 4/7 ընտրատեղամասում քվեատուփը տակից ճեղք ունի:
44. Թիվ 33 դպրոցում տեղակայված 9/1 ընտրատեղամասի վստահված անձի հաղորդման համաձայն՝ տեղամասում կրկնակի քվեարկություններ են տեղի ունենում:
45. Աջափնյակի թիվ 168 դպրոցում տեղակայված 6/21 ընտրատեղամասում վստահված անձ չկա: Հաղորդեց քաղաքացի Սերգեյ Հովհաննիսյանը:
46. Ընտրատեղամաս 8/16 ընտրատեղամասում (ՀԱԹ, Բաբաջանյան 37/1) դիտորդներն «օգնում են» տարեց ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը դիտողությանը չի արձագանքում:
47. Նուբարաշենի թիվ 175 դպրոցում տեղակայված 13/37 տեղամասում տեղացի դիտորդն անընդհատ միջամտում է, ցուցակները նայում, տվյալներ փոխանցում դուրս: Փորձում են զսպել, չի ստացվում: Օգնություն է խնդրում: Հայտնեց տեղամասի հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Գեւորգյանը:
(Հեռ. 077 43-09-17)
48. Քաղաքացի Սահակ Դաշյանի վկայությամբ՝ իր ընտանիքի 4 անդամները (Հասմիկ, Շաքե, Ռուբեն, Գոհար Դաշյանները) վաղուց ապրում են Ֆրանսիայում, բազմիցս դիմել է, որ նրանց անունները հանվեն ցուցակից (Նորքի 9-րդ զանգված, 42/46), բայց այսօր նրանց անունները դարձյալ ցուցակում են:
(Ժամը 11:25)
49. Ավետիք Այվազյանը (hեռ. 094 50 37 76), իր ասելով, Չարբախի թիվ 158 դպրոցում տեղակայված 12/35 ընտրատեղամասում քվեարկել է ժամը 9:22-ին եւ, երկու ժամ չանցած, կնիքն ամբողջությամբ ցնդել է:
(Ժամը 11:27)
50. Խորոնկ գյուղում 20/35 տեղամասում գյուղապետը որպես վստահված անձ ներկա է ընտրատեղամասում եւ պարտադրում է գյուղացիներին բաց քվեարկություն:
51. Գյումրիի 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամի ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն հակոբյանը ականատես է եղել մի շարք ընտրախախտումների, այդ թվում տեղամասում Սերժ Սարգսյանի երկրորդ վստհված անձ Սուքիաս Ավետիսյանի ներկայության: Ռուբեն Հակոբյանի պահանջը` կատարել օրենքի պահանջը բերել է վիճաբանության: Արդյունքում ակնհայտորեն գործող նախագահի շահերը պաշտպանող մի դիտորդ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքային ոստիկանությանը Ռուբեն Հակոբյանի դեմ: Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն եւ այժմ գտնվում է այնտեղ:
52. 8/23 տեղամասում Ալեքսանյան Սյուզիին առաջարկել են 80.000 դրամ կաշառք: Սակայն տեսնելով, որ դրան էլ չի համաձայնվում, վախեցրել եւ ահաբեկել են, ընդհուպ սպառնալով «ընտանիքը վերացնել»: Դա էլ չի ազդել, սակայն ամեն դեպքում արգելել են իրեն գրանցամատյանում գրանցել խախտումները: Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի եւ 1in.am կայքի լրագրող Անուշիկ Ամիրբեկյանի գալուն պես ճնշումները դադարեցվել են եւ թույլ է տրվել գրանցել գրանցամատյանում գրանցել լցոնկան փաստը, հրաժարվելով գրանցել սպառնալիքների հանգամանքը:
53. 8/22 տեղամասում «Ժառանգությունից» տեղով հանձնաժողովի անդամ Համբարձումյան Արմենուհուն նույն կերպ նախ փորձել են կաշառել, ապա սպառնացել են: Հանձնաժողովականը ահաբեկված է եւ չի համարձակվում արձանագրել լցոնման եւ այլ ընտրախախտումների փաստերը: