
Գետն ընկած երեխայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են (լուսանկարներ)

Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ երեխա է ընկել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: