ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել է 1 մլն 518 հազար 407 մարդ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցության առաջին ամփոփ` նախնական տվյալները: Ժամը 20:00-ի դրությամբ Երևանում ընտրություններին 824 հազար 806 ընտրողից մասնակցել է 445 հազար 338-ը՝ 53.99 %,
Արագածոտնում՝ 72 հազար 696-ը` 63.60 %,
Արարատում` 157 հազար 506-ը` 73.92 %,
Արմավիրում` 127 հազար 845-ը՝ 56.92 %,
Գեղարքունիքում` 128 հազար 796-ը՝ 69.6 %,
Լոռիում՝ 143 հազար 59-ը` 60.15 %,
Կոտայքում` 137 հազար 561-ը՝ 59.15 %,
Շիրակում՝ 132 հազար 793-ը` 57.92 % ,
Սյունիքում` 71 հազար 899-ը՝ 65.50 % ,
Վայոց ձորում` 29 հազար 597-ը` 62.65 %,
Տավուշում` 71 հազար 317-ը` 65. 73 %:
Ընտրություններին մասնակիցների ընդհանուր թիվը ժամը 20:00-ի դրությամբ կազմում է 1 մլն 518 հազար 407 ընտրող` 60.05 %:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է: