
Ոստիկանության պարզաբանումը՝ «Գալա» հեռուստաընկերության դեմ հաքերային հարձակման վերաբերյալ

Փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:
Անհապաղ արձագանքելով ԶԼՄ-ների ահազանգին՝ ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու: Գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:
Չնայած Կարինե Հարությունյանի՝ համագործակցությունից հրաժարվելուն, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: