
Քվեարկությանը մասնակցել է 978 կալանավոր

ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում ժամը 18.30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1028 կալանավորված անձանցից քվեարկությանը մասնակցել են 978-ը: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը հայտնեց, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը շարունակվում է, դեռևս քվեարկությանը չի մասնակցել մոտ 10 կալանավորված անձ:
Նիկոլայ Առուստամյանը հայտնեց նաև, որ քվեարկությանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Աբովյան», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձինք:
Ընդհանուր առմամբ, ՔԿՀ-ներում գտնվում են 4742 անձինք, նրանց թվում կան օտարերկրացիներ, ինչպես նաև կայացված դատավճիռների հիմքով ընտրելու իրավունքից զրկված դատապարտյալներ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: