
«Exit-poll-ը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի տեղերը շփոթել է»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ի զրույցում անդրադառնալով Exit-poll-ի արդյունքներին, ասաց. «Այնտեղ միտումնավոր կամ սխալմամբ տեղերը շփոթել են: Այսինքն` Սերժ Սարգսյանը 32%-ից ցածր կլիներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 58%-ից հաստատ բարձր: Ոչ միայն սխալմունք է եղել, այլև տեղերն են շփոթել»:
Իսկ թե ինչ միտում է տեսնում այդ արդյունքների հրապարակման մեջ, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Միտումնավոր է եղել, կամ վճարովի է եղել, կամ սխալմամբ է եղել` ես չգիտեմ»:
Հիշեցնենք, որ ըստ Exit-poll-ի` Սերժ Սարգսյանը ստացել է 58 % ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 32%: