Ոստիկանությունը հերքում է Սաքունցի տեղեկությունները

ՀՀ ոստիկանությունը հերթական պարզաբանումն է ներկայացրել։

Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում:
Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am կայքերում հրապարակել է ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:
www.police.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am/yntrutyunner էլեկտրոնային կայք, որի վերջին տողում նշված են լրացուցիչ ցուցակները /lracucich_cucak.xls/:
www.passportvisa.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.passportvisa.am էլեկտրոնային կայք, որտեղ ըստ ընտրական տեղամասերի բաշխված հիմնական ցուցակների պատուհանի անմիջապես ներքևում առկա է «Լրացուցիչ ցուցակ» վերտառությամբ պատուհանը:
Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների լրացուցիչ ցուցակները հիմնական ցուցակների հետ միասին որոնման հնարավորությամբ հրապարակված են նաև www.elections.am/votersreg էլեկտրոնային կայքում:
ՀՀ ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:

Տեսանյութեր

Լրահոս