
Հայաստանի ԿԸՀ-ն նոր տվյալներ է ներկայացրել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 00:00-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից 75-ի տվյալները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 68,78% (24028 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան –27,15% (9474)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,54% (537)
4. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 1,08% (378)
5. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–0,85% (297)
6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,42% (146)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան – 0,19% (67).