
Փերիս Հիլթոնը հղի՞ է (լուսանկարներ)

Ամերիկյան թոփ-մոդել Փերիս Հիլթոնը միշտ հետևել է իր կառուցվածքին և ավելորդ կիլոգրամներ չի ունեցել: Սակայն, ինչպես գրում է woman.ru-ն, 31-ամյա Հիլթոնի նոր լուսանկարները զարմացրել են երկրպագուներին:
Լուսանկարներում երևում է Հիլթոնի կլորիկ փորը, ինչն առիթ է հանդիսացել նրա հղիության մասին լուրերի տարածման համար: Լրատվամիջոցները ենթադրում են, որ Փերիսի երեխայի հայրը մոդել Ռիվեր Վիպերին է, ում հետ վերջերս Հիլթոնը հաճախ է հայտնվում հանրային վայրերում: Ի դեպ, Փերիսի նոր ընկերը նրանից 10 տարով փոքր է: Այլ մանրամասներ վերջինիս մասին հայտնի չեն: