Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի վեճը (տեսանյութ)

Գյումրու Երկաթգծի տեխնիկումում տեղակայված 34/36 տեղամասում քիչ առաջ վեճ է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»  կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ու հանձնաժողովականների միջեւ: Վեճը, ըստ տեղամաում ներկա «Ասպարեզ» օրաթերթի լրագրողի, սկսվել է այն բանից հետո, երբ ինչ-որ դիտորդներ ամբողջ օրը sms-ով ընտրողների համարներն են ուղարկել անհայտ ուղղությամբ:

-Խախտում էր եղել, մեր հանձնաժողովի անդամը տեղեկացրեց, գնացինք: Որպես վստահված անձ ներս մտավ միայն պարոն Հակոբյանը, քանի որ տեղամասում 2 վստահված անձինք չեն կարող լինել,- մեզ հետ զրույցում ասաց «ժառանգության» Գյումրու գրասեյակի ղեկավար Վահագն Խաչատրյանը:- Տեղամասերում Երեւանից ինչ-որ տղաներ են ներկա՝ «Ժողովրդավարական ակադեմիա» ՀԿ-ից: Տեղամասերում իրենց տեր ու տիրական են զգում ու հեռախոսով տվյալներ են հաղորդում՝ ընտրողների հերթական համարները, ու հանձնաժողովի անդամերը ենթարկվում են նրանց: Պարոն Հակոբյանը աղմուկ բարձրացրեց, եկավ Սուքիաս Ավետիսյանը, ոստիկանների կանչեց: Հետո գնացին Ոստիկանություն:

Վ. Հովհանիսյանը նաեւ ավելացրեց, որ նման «դիտորդներ» կան գրեթե բոլոր տեղամասերում ու իրենք ահազանգեր են ստացել 7-րդ, 11-րդ դպրցներից, 1-ին նախակրթարանից, 12 ամնակապարտեզում տեղակայված 74 եւ 75 ընտրատեղամասերից:

– Ռուբեն Հակոբյանը մտել է տեղամաս, ահաբեկել է տեղամասի անդամներին, մատ է թափ տվել, ասել է՝ սրիկա եք: Նույնը կատարվել էր նաեւ 34/24 տեղամասում,- մեզ փոխանցեց Սուքիաս Ավետիսյանը: -Հետո եկա ես ու հարցրի ինչ գործ ունեք էստեղ, նա էլ թե՝ ես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն եմ, ասի՝ ես էլ Սերժ Սարգսյանի: Ասացի՝ ինչ իրավունք ունեք, եկել հանձնաժողովի աշխատանքն եք խանգարում, ինչքն էլ թե՝ լավ եմ անում,  ընտրախախտում եմ նկատել: Ինքը բղավում էր, ես էլ հանձնաժողովի նախագահին ասացի՝ ոստիկանություն կանչեց, որ տեղում ճշտենք: Մեզ երկուսիս հրավիրեցին Ոստիկանություն, մի 10 րոպե մնացինք էնտեղ, զրուցեցինք, հետո ես դուրս եկա, գնացի, մի քանի րոպե հետո նա դուրս եկավ:

Ոստիկանության լրավության բաժնից մեզ փոխանցեցին, որ քրեադատավարական ընթացակագի համապատասխան՝ Գյումրու ոստիկանության բաժին է հրավիրվել ԱԺ պտգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս պահին հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Այս պահին Ռուբեն Հակոբյանը 34/36 ընտրատեղամասում է եւ պատրաստվում է այնտեղ մնալ տեղամասում՝ որպես վստահված անձ:

asparez.am

Տեսանյութեր

Լրահոս