Երևանում վրաերթի են ենթարկվել «Իմաստուն» վարժարանի սաները

Ապրիլի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մկրտիչ Թովմասյանը, վարելով «Nissan Tida» մակնիշի՝ Լ 2054 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 16-ամյա Անի Մարգարյանին և դարձյալ 16-ամյա Էմմա Տիգրանյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նշվում է, որ վրաերթի ենթարկվածները սովորում են «Իմաստուն» վարժարանի 11-րդ դասարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930