«Այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում։ Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է հատուկ քննչական ծառայությունում»:
«ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել»:
ՀՀԿ-ում չբացառեցին, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը:
Բնակարանում, որը գտնվում է նշված շենքի 3-րդ հարկում, ըստ հարևանների պատմածի, բնակվում են երկու աղջիկներ՝ վարձակալական հիմունքներով:
Կասյան փողոցում «Opel» մակնիշի՝ 33 VU 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջև կայանված «Samand» մակնիշի՝ S 7696 համարանիշի ավտոմեքենային, որից հետո էլ «Samand»-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված մասով անցնող Ն. Բաղրամյանին և Դ. Բունիաթյանին:
Շվեդական VO Vapen ընկերությունը, որը զբաղվում է բացառիկ զենքերի արտադրությամբ, հիմնադրվել է 1977 թվականին՝ հայտնի զինագործ Վիգգո Օլսսոնի կողմից։ Ընկերությունն այսօր արտադրում է ամենաշքեղ զենքերը, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։
ԶԼՄ-ները նաև գրում էին, որ նույն մարդիկ 2010 թ. հոկտեմբերին Սոչիում գնդակահարել էին Դեդ Հասանի մտերիմ քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանին (մականունը՝ Կարաս)։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է «փայլուն, որակով, ժողովրդավար»:
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում 28-ամյա մի տղամարդ է տուժել, երբ փորձել է «յուրահատուկ ձևով» խմել «աբսենթ» ոգելից խմիչքը` վառվող բաժակից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար անհատ ձեռնարկատեր Արսեն Մեսրոպյանը տուգանվեց 300.000 դրամի չափով։
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել դատական նիստի ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին հնչած սպառանալիքների փաստով:
Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենան Վլադիմիր Գասպարյանին դիմում է ներկայացրել:
Խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին, Խ. Սուքիասյանն ասել է, թե ամբողջ ներկապնակում Տ. Սարգսյանի նման «դպրոց, փորձ ունեցող մարդ չկա»: «Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Էս երկրի ամեն մի հատվածից Տնտեսական ճգնաժամի տարիներ եղան, բայց այն, որ ինքը լավ բարեփոխիչ է՝ բոլորս լավ գիտենք»:
Հինգ ամբաստանյալներից Հակոբ Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը երեք տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում եւ նա ազատ արձակվեց:
Մարտի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 7-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.0 ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ էժանացել է 0.23%-ով, կամ 0.98 դրամով: Փակման գինը եղել է 416 դրամ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3.4 միլիոն դոլար։
Հրշեջներն ու ոստիկանները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրոջ՝ 45-ամյա Վաղինակ Գևորգյանի դին:
Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ևս՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաև երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանը:
2013 թվականի ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և գործարար, քանի որ հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:
Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում։ Տեղամասերում և տեղամասերից դուրս մարդկանց խմբեր և առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։
ՀՀ արդարադատության խորհուրդը ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը տեղյակ է եղել այդ տեսանկարահանումներից ավելի վաղ, քան դրանք դրվել են այսօր համացանց:
ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում փոփոխություններ կկատարի նախկինում ընդունված որոշումներում և մեկ այլ որոշմամբ՝ 3 միլիոն դրամ կտրամադրի ՀՀ էկոնոմիկայիի նախարարությանը՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ի կապիտալն ավելացնելու նպատակով։
Ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված մոտ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:
Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, «Նաիրիի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց: