Բաժիններ՝

Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ դին

Այսօր՝ մայիսի 7-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վաչության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ կառավարման կենտրոն, որ քաղաքի՝ Տրդատ ճարտարապետի 12 շենքի 14 բնակարանի բնակիչը երկու օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Գյումրիի շտապ օգնության բրիգադը:

Հրշեջներն ու ոստիկանները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 45-ամյա Վաղինակ Գևորգյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս