19 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:57 08.05.2013 | Արտաշատի քաղաքապետի որդու գործն ուղարկվեց դատարան

Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

17:52 08.05.2013 | Նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 8-ի հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել Թ.Միրզաբեկյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

17:34 08.05.2013 | Վարդան Օսկանյան. Ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։

17:27 08.05.2013 | Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդիրը մնացել է չլուծված. Օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ: Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:

16:41 08.05.2013 | Եվրատեսիլում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները` Dorians-ի համերգի հատուկ հյուրեր (տեսանյութ)

Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին:

16:21 08.05.2013 | Նախագահին խնդրում են արգելել «Անուշ» ներկայացման «արտահանումը» արտասահման

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան: Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):

16:01 08.05.2013 | Ցարնին հրաժարվում է հայերին հայտնած ներողությունից և խախտում նախկին պնդումն ուղղելու խոստումը

Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու «հայ Միշայի» մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ:

15:50 08.05.2013 | BMW X5-ի վարորդը ավտոմեքենայով կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 27-ամյա Մհեր Հարությունյանը, Դավիթ Բեկ փողոցում վարելով BMW X5 մակնիշի 01 DD 404 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

15:28 08.05.2013 | Թռիր վերև, իջիր ցած. դոլարը երեկվա անկումից հետո կրկին թանկացավ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։

15:11 08.05.2013 | 41 տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՀՀԿ-ի ձայներն ավելացել են 2-ով

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր ժամը 13-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են թ.թ. 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ընտրատարածքների թվով 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Նախօրեին վերահաշվարկ էր իրականացվել 31 ընտրատեղամասերում:

14:57 08.05.2013 | Դանակի հարվածներ՝ Ավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ

Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ն.-ն դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:

14:31 08.05.2013 | Անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր

Մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, 10-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

14:25 08.05.2013 | Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շքանշաններով և մեդալներով պարգևատրել է մի շարք անձանց

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը:

14:14 08.05.2013 | Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության, ինչպես նաև երեք նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:

14:03 08.05.2013 | Ինչո՞ւ էին իշխանությունները որոշել, որ ՀԱԿ-ը չպետք է անցնի ավագանի

«Իշխանությունները հստակ քաղաքական որոշում էին ընդունել՝ Հայ ազգային կոնգրեսը չպետք է անցնի Երեւանի ավագանի: Իսկ նման որոշում ընդունելու պատճառը եղել է ՀԱԿ-ի տարած ագրեսիվ քարոզչությունը, երբ Հայ ազգային կոնգրեսը բացահայտեց Տարոն Մարգարյանի դեմքը»,- ասում է Լևոն Զուրաբյանը:

13:42 08.05.2013 | 8-րդ քրեական գործը՝ կրկին 5-րդ ընտրատարածքում

Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:

13:36 08.05.2013 | Ռուսներին կաշառք էր տվել ու փախել Աբովյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը ապրիլի 18-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:

13:22 08.05.2013 | Վճռաբեկը բեկանեց վերաքննիչ դատարանի վճիռը և ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկեց նոր քննության

Վճռաբեկ դատարանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործը ուղարկել նույն դատարան` նոր քննության:

13:12 08.05.2013 | Յոթերորդ քրեական գործը ընտրախախտումների վերաբերյալ

Մայիսի 5-ին, ժամը 21:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություն:

11:38 08.05.2013 | Այսօր Երևանում առանձնակի դաժանությամբ սպանվածը 23-ամյա մատուցողուհի էր (լուսանկարներ)

Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

11:13 08.05.2013 | Սերժ Սարգսյանը նշանակեց նախարարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ հաստատելով երեկ ՀՀԿ ԳՄ նիստում առաջարկված նախարարների անունները:

10:32 08.05.2013 | Հրաչյա Ռոստոմյան. «Խնդրում եմ, էլի, առանց մեկնաբանությունների». մամուլ

«Այսպիսով, ԲՀԿ-ն հրաժարվեց իր վերջին իշխանական պորտֆելից՝ խզելով բոլոր տեսակի կապերը ՀՀԿ-ի հետ: Միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ և ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Հետաքրքիր է՝ մինչև երբ»:

10:23 08.05.2013 | Պայքար ՀԷԿ-երի դեմ. մամուլ

«Այս քայլը (խողովակները ձորը նետելը-խմբ.) ընդամենը զգուշացում է, եթե սա էլ չօգնի, մենք բազմաթիվ այլ միջոցներ ունենք՝ դեմ կանգնելու հերթական ՀԷԿ-ի կառուցմանը»:

10:18 08.05.2013 | 22-ամյա վարորդը BMW-ով Վայոց Ձորի մարզում գլորվել է ձորը. կա 1 զոհ 2 վիրավոր (լուսանկարներ)

Վարորդ Գ. Ղազարյանը Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչ 22-ամա Տարոն Հովհաննիսյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 22-ամյա Արման Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

10:04 08.05.2013 | «Մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու փախչի ոստիկանություն». մամուլ

«Մայիսի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին»:

09:51 08.05.2013 | «Դե, ուրեմն դեմինը անասուն ա եղել». մամուլ

«Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն։ Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա։ Ես չեմ ծնել էդ քուչի տղուն»:

09:35 08.05.2013 | Ո՞րն է ՀՔԾ պետի ազատման պատճառը. մամուլ

«Ժամանակին» հաջողվել է պարզել, թե որն է եղել Անդրանիկ Միրզոյանին պաշտոնից ազատելու հիմնական շարժառիթը։

09:20 08.05.2013 | Սերժ Սարգսյանի թանկարժեք ուղևորությունները. մամուլ

«Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանին բավական թանկ են նստում»:

09:07 08.05.2013 | «Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը». մամուլ

«Մեկ երրորդով խախտումներ կան՝ մեկ երրորդով»,- վազելու ընթացքում տեղեկացրեց Ստեփան Սաֆարյանը։

08:56 08.05.2013 | Ինչո՞ւ հրաժարական տվեց Անձնագրային և վիզաների վարչության պետը. մամուլ

«Մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում է՝ ընտրողների թվի էական աճերի մասին»:

  • Page 2262 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2257
  • 2258
  • 2259
  • 2260
  • 2261
  • 2262
  • 2263
  • 2264
  • 2265
  • 2266
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը