
Կառավարությունը կավելացնի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ի կապիտալը

ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում փոփոխություններ կկատարի նախկինում ընդունված որոշումներում և մեկ այլ որոշմամբ՝ 3 միլիոն դրամ կտրամադրի ՀՀ էկոնոմիկայիի նախարարությանը՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ի կապիտալն ավելացնելու նպատակով։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալը ավելացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 3,000.0 հազ. դրամ գումար` 3 000 հատ բաժնետոմuերի ձեռքբերման դիմաց` Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կհանձնարարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 3,000.0 հազ. դրամով` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով: