Ծխապատ բնակարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի՝ պարանոցի մասի կտրվածքով
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 20 Ա շենքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Նշված վայր են ժամանել թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Բնակարանում, որը գտնվում է նշված շենքի 3-րդ հարկում, ըստ հարևանների պատմածի, բնակվում են երկու աղջիկներ՝ վարձակալական հիմունքներով:
Այս պահին պարզվում է մահացածի ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արտակ Պողոսյանը: