Բաժիններ՝

Հրապարակվել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը:

«Ազատություն» ռադիոկայանի  փոխանցմամբ՝ հինգ ամբաստանյալներից Հակոբ Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը երեք տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում եւ նա ազատ արձակվեց:

Կայքի փոխանցմամբ՝ տուժող կողմից դատավճռի հրապարակմանը ոչ ոք ներկա չէր:

30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Սպային ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում էին նրա հինգ ծառայակիցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031