Ավտովթար-վրաերթ՝ Կասյան փողոցում. 5-ամյա երեխան և նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կասյան 7 հասցեի մոտից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոմիտաս 1 շենքի բնակիչներ 38-ամյա Նադեժդա Բաղրամյանը և 5-ամյա Դավիթ Բունիաթյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ պարզվել է, որ Կասյան փողոցում «Opel» մակնիշի՝ 33 VU 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջև կայանված «Samand» մակնիշի՝ S 7696 համարանիշի ավտոմեքենային, որից հետո էլ «Samand»-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված մասով անցնող Ն. Բաղրամյանին և Դ. Բունիաթյանին:

Նշվում է, որ 5-ամյա երեխան «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս