Բաժիններ՝

Աղջնակի մարմինը գտնվել է առավոտյան՝ բռնի մահվան հետքերով

Ոստիկանները գտել են Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնինսկի շրջանի Սվետլայա Պոլյանա գյուղի 10 –ամյա բնակչուհու մարմինը , ով տնից հեռացել էր նախօրեին և չէր վերադարձել, հաղորդում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի պետական վարչությունը: Այա մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ոստիկանությանը դիմել էր աղջկա մայրը, ով հայտնել էր, որ երեխան գնացել է հարևանությամբ ապրող բարեկամների տուն: Կորած երեխայի որոնման աշխատանքներին մասնակցել են շրջանի ոստիկանության բոլոր ուժերը:

Աղջնակի մարմինը գտել են այսօր առավոտյան, բարեկամների տնից ոչ շատ հեռու գտնվող բաղնիքում՝ բռնի մահվան հետքերով: Հանցագործության մեջ կասկածվում է 36-ամյա տեղի մի բնակիչ:

Այս պահին ոստիկանները միջոցառումներ են իրականացնում սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031