Ն. Զոհրաբյանը` վարչապետի ստորագրության բացակայության մասին. «Ինձ մի ծիծաղեցրեք»

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը երեկ հայտարարել էր, թե դատախազությունը ստացել է Կիպրոսի իրավապահ մարմիններից պատասխան, եւ որ այնտեղ որեւէ փաստաթղթի տակ վարչապետի ստորագրությունը չկա: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ փաստին, ասել է. «Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որևէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության և համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031