Բաժիններ՝

Երբ Հրաչյա Հարությունյանին տեղեկացրել են մահացածների թվի մասին, նա խոսել է ինքնասպանության մասին

«Комсомольская правда» կայքի հաղորդմամբ՝ Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանին փորձաքննության կենթարկեն: Սակայն չի նշվում, թե խոսքն ինչ փորձաքննության մասին է:

Ըստ կայքի աղբյուրի՝ փորձաքննության անցկացման համար երկու պատճառ կա: Նախ, քրեական գործում պետք է լինի փաստաթուղթ Հրաչյա Հարությունյանի հոգեկան առողջության մասին: Եթե նախաքննական մարմինը միջազգային հարցում անի՝ արդյոք Հ. Հարությունյանն իր բնակավայրում հաշվառված է հոգեբուժարանում, դա կտևի մոտ 6 ամիս: Ավելի հեշտ է փորձաքննությունն անցկացնել Ռուսասատանում: Համաձայն օրենքի՝ այն կտևի մոտ մեկ ամիս: Երկրորդ պատճառն, ըստ կայքի, այն է, որ ավտովթարից հետո ախտորոշվել է Հ. Հարությունյանի ուղեղի վիճակը: «Վիճակը հետևելու կարիք ունի»,- գրում է կայքը:

Ըստ նույն աղբյուրի՝ փորձաքննության ենթարկելու երկրորդ պատճառն այն է, որ ավտովթարից հետո, երբ Հ. Հարությունյանին ձերբակալել էին և հաղորդել մահացածների թվի մասին, նա խոսել է ինքնասպանությունից: «Կա ևս մի հանգամանք: Հ. Հարությունյանի հարազատները նշել են, որ Լեռնային ղարաբաղի հակամարտության ժամանակ վերջինս կոնտուզիայի է եղթարկվել: Բնականաբար, այս ինֆորմացիան ևս քննիչները չեն կարող անուշադրության մատնել»,- գրում է կայքը: Հ. Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևն ասել է, որ Հրաչյան հոգեբանական բաժանմունքի պալատում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031