Պողոտայում, որտեղ տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարը, լուսացույց է տեղադրվել
News.mail.ru-ի հաղորդմամբ՝ երեկ մասնագետները լուսացույց են տեղադրել Նոր Մոսկվայի այն պողոտայում, որտեղ տեղի էր ունեցել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկ քաղաքի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավորման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: Այդ դեպքից հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Դատարանում Հրաչյա Հարությունյանը չի ընդունել իր մեղքը: