Բաժիններ՝

Ակցիայի մասնակիցները 50-դրամանոցներ են նետել քաղաքապետարանի պաշտոնյայի ուղղությամբ

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ քաղաքապետարանի դիմաց հանդիպել է Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա որոշակի պարզաբանումներ է ներկայացրել` հիմնավորելով նախօրեին քաղաքապետարանի կայացրած թանկացման մասին որոշումը:
Պատասխանելով գնի իջեցան հնարավորության մասին ցուցարարների հարցին, վարչության պետը նման հավանականությունը բացառել է՝ միաժամնակ հիշեցնելով, որ սահմանված 150 դրամ ուղեվարձն ամենաէժան տարբերակն է: Նա նաև հիշեցրել է, որ տնտեսվարողները շատ ավելի բարձր սակագին էին պահանջել՝170-200 դրամ:

Այս պատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել ցուցարարներին և նրանք քաղաքապետարանի պաշտոնյայի ուղղությամբ 50 դրամանոց մետաղադրամներ են նետել` ի նշան անհամաձայնության:

Փաստինֆո

լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031