Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ- արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալները՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.90C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.50C